«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարուայ Յունուար-Յուլիս ամիսների արդիւնքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 43 հազար 39 ուղեւոր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական աւիացիայի (օդագնացութեան) պետական կոմիտէից տեղեկացաւ, որ «Զուարթնոց» օդանաւակայանից Յունուար-Յուլիս ամիսներին մեկնել է 515 հազար 849, իսկ ժամանել՝ 488 հազար 833 ուղեւոր, այսինքն՝ չի վերադարձել 27 հազար 16 քաղաքացի:
«Շիրակ» օդանաւակայանից այս տարուայ 7 ամիսներին մեկնել է 42 հազար 141, վերադարձել` 26 հազար 118 ուղեւոր՝ 16 հազար 23 ուղեւորով պակաս: Ի դէպ, ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիւը, չի կարելի ասել, որ ամբողջութեամբ արտացոլում է արտագաղթի պատկերը, քանի որ բազմաթիւ քաղաքացիներ նախընտրում են ցամաքային ճանապարհը: Եթէ այն լիարժէք բացուի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կ'աւելանայ:
Միւս կողմից՝ տեղեկացնենք, որ Գիւմրու «Շիրակ» օդանաւակայանը Յուլիսի 15-ից մինչեւ Սեպտեմբերի 15-ը չի շահագործուելու։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օդանաւակայանն իրականում փակուել է՝ վերանորոգման եւ հետագայում ռազմական նշանակութեամբ ծառայելու համար»։
Նիւթը ամբողջութեամբ կարդացէք թերթի այսօրուայ համարին մէջ։
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել