«Թումոյի» դասընթացավար Ռուբեն Մալայանի ուսանողները «Մեծ Հայքի» 15 նահանգները վերածել են գեղագրական քարտեզի։ Նրա մեջ նահանգներից յուրաքանչյուրի բովանդակությունը պատկերված է իրեն հատուկ տառատեսակով՝ ստեղծված թումոցիների կողմից։ Տաղանդավոր հայ արվեստագետ, դիզայներ Ռուբեն Մալայանը զբաղվում է գեղագրական արվեստով, կյանքի է կոչել հայկական վայելչագրությունը՝ դառնալով բազմաթիվ ինքնատիպ ծրագրերի հեղինակ: