image

«Մենք չենք պատրաստուիր լքելու մեր բնակարանները». Անդրանիկ Չաւուշեան

«Մենք չենք  պատրաստուիր  լքելու մեր  բնակարանները». Անդրանիկ Չաւուշեան

Բնակիչների տրամադրուածութիւնը նոյնպէս մնալուն է ուղղուած: Որքան հալածանք է լինում, մենք աւելի ենք ոգեւորւում: Մենք չենք պատրաստւում մեր տները թողնել, հանգիստ ու առանց ոչ մի բանի դուրս գալ, ինչ է` Նիկոլ Փաշինեանն իր սխալ բանակցութիւններն է վարում:

 

«Մենք չենք պատրաստւում մեր տները թողնել, ինչ է` Նիկոլ Փաշինեանը սխալ բանակցութիւններ է վարում»: Այս մասին ըսաւ Աղաւնոյի համայնքապետ Անդրանիկ Չաւուշեանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինեան իր ասուլիսին մէջ նշած է, որ երթուղիի փոփոխութեան պարագային այն տարածքները, որոնք չեն գտնուիր նախկին ԼՂԻՄ տարածքին մէջ, պիտի անցնին Ատրպէյճանի վերահսկողութեան տակ: Ան, մասնաւորապէս, նշած է․ «Լաչինի բնակիչների հարցերը կառավարութիւնը լուծում է, բնակիչները բնականաբար պէտք է ապահովուեն բնակարաններով: Ըստ էութեան` Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակւում, իսկ Աղաւնօ գիւղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարութեան միջոցներով կ լուծուեն, Սուսի մասին այս պահին յստակ ոչինչ չեմ կարող ասել: Խնդիրն այն է, թէ այդ տարածքները ԼՂԻՄ սահմաններից նե՞րս, թէ՞ դուրս են գտնւում: Յամենայն դէպս, երբ այս հարցը քննարկել ենք Արցախի իշխանութիւնների հետ, Սուս գիւղի անունը չի քննարկուել»:

Ըստ Աղաւնոյի համայնքապետին` Նիկոլ Փաշինեան չի կրնար անընդհատ զիջողի դիրք բռնել․

«Ես չեմ հասկանում, թէ յանուն ինչի է նա այդպէս անում: Որեւէ մէկն իրեն մանտաթ չի տուել, որ ինքը յանձնի հողեր: Նա ասում է` Աղաւնոյի բնակիչները Արցախի, այսինքն` դու պիտի նստես բանակցութեան, սխալ որոշումներ կայացնես, քո վրայից ցրես ու Արցախի իշխանութիւնների գցե՞ս: Ղալաթ կ'անի, համ ինքը, համ էլ իր եղբայր Ալիեւը: Ես չեմ լքելու, եւ աւելին, աւելի լուրջ քայլերի ենք պատրաստուելու»:

Հարցին` բնակիչները ինչպէ՞ս տրամադրուած են այդ հարցին վերաբերեալ, Անդրանիկ Չաւուշեան ըսաւ․ «Բնակիչների տրամադրուածութիւնը նոյնպէս մնալուն է ուղղուած: Որքան հալածանք է լինում, մենք աւելի ենք ոգեւորւում: Մենք չենք պատրաստւում մեր տները թողնել, հանգիստ ու առանց ոչ մի բանի դուրս գալ, ինչ է` Նիկոլ Փաշինեանն իր սխալ բանակցութիւններն է վարում»:

Հարցին, թէ արդեօք անակնկա՞լ էր Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը, համայնքապետը ըսաւ․ «Չէ, անակնկալ չէր: Ես սպասում էի, որ նա այդպիսի յայտարարութիւն կ'անի: Որ մարդկանց ասում էինք, ատելութեամբ էին արձագանգում: Հազարաւոր մարդիկ զոհուեցին, որ հողը մնայ հիմա հող ենք զիջում, որ մարդու կեանք փրկե՞նք, մեզ այս կեանքը պէտք չի»: