image

Մանրուքները

Մանրուքները

 

 AMAA-ի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ  Արեն Դեյիրմենջյան գրում է՝

 

Հիասթափեցնող է, երբ զգում ենք, որ մեր անձնական եւ հավաքական նպատակները չեն իրագործվում այնպես, ինչպես պատկերացրել էինք: 

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ տեղի ունեցան զանգվածային տեղահանումներն Արցախից: 

Այն ժամանակ, որքան էլ ցավալի էր, միակ սփոփանքը նրանում էր, որ այս ամենը նոր հնարավորությունների ուղի կհարթի Հայաստանի բարգավաճման համար: Բայց առաջընթացը դանդաղ է, եւ ակամայից սկսում ենք մտածել՝ արդյոք երբեւէ կտեսնե՞նք այն Հայաստանը, որի մասին միշտ երազել ենք: 

Այնուամենայնիվ, մեր շոշափելի մխիթարությունը գալիս է մանրուքներից: Ամենօրյա հաղթանակները, որքան էլ փոքր լինեն, ստիպում են մեզ պայքարի մեջ պահպանել հավատը: 

Մենք ոգեշնչված ենք AMAA-ի առաքելության միջոցով փոխված կյանքերի թվով, եւ սա լիարժեքորեն արտացոլված էր TEDxYerevan-ի «Հոգու զարթոնք» միջոցառման ելույթներում, կամ՝ «Տավուշը Տավուշում» նախագծի շրջանակներում մեր համայնքային հանդիպումներում, որտեղ փորձում ենք վերականգնել խարխլված կյանքերն ու մարդկանց ինչ-որ բան տրամադրել՝ քաջալերվելու համար։ 

Մեր մանդատը կյանքի այս գայթակղիչ մրցավազքում վերջնագիծը հատելը չէ: 

Մեր մանդատը ճանապարհին փոքր հաղթանակները տոնելն է: 

Շնորհակալ ենք, որ ուղեկցում եք մեզ այս ճամփորդության ընթացքում: 

 

Երախտագիտությամբ, 

Արեն Դեյիրմենջյան
AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն