image

Մահացած է Ամալիա Գէորգեանը. Հանգուցեալը Արցախեան առաջին պատերազմի հերոսածին մայր էր

Մահացած է Ամալիա Գէորգեանը. Հանգուցեալը Արցախեան առաջին պատերազմի հերոսածին մայր էր

Օրերս Երեւանի մէջ իր մահկանացուն կնքած է  Ամալիա Գէորգեանը։ 

Այս  մասին իմացանք համացանցէն։

Նուիրեալ հայր մայր ըլլալու կողքին, հանգուցեալը նաեւ հերոսածին մայր էր եւ լոյս աշխարհ բերած էր Արցախեան առաջին պատերազմի  նահատակներէն՝ Կարէն Դանիէլեանին (Կարէնն ի դէպ եղած է ՌԱԿ հաւատաւոր անդամ)։

Այս մասին  գրառում մը կատարած է հանգուցեալի որդին հասարակական գործիչ՝ Արմէն Դանիէլեանը եւ ստորեւ կը ներկայացնենք վերջինիս գրառումը։

«Կեանքի 89-րդ տարում կեանքից հեռացաւ մայրս՝ Ամալիա Սեթրակի Գէորգեանը, 

Իմ կեանքից հեռացաւ մայրս, իր կեանքի վերջին 25 տարիները նուիրելով իր թոռների՝ իմ զաւակների դաստիարակութեանը,

Մայրս իր հայրենասիրութեամբ էր տոգորել թէ ինձ եւ թէ եղբօրս, որը 1991թ-ից ակտիւ մասնակցութիւն էր ունենում Հայրենիքի ազատագրման գործին ու զոհուեց 1992թ,

Մայրս իր կեանքի մնացած մասը նուիրել էր իր զաւակի՝ Կարէնի յիշատակի յաւերժացմանը,

Այս ծանր օրերին, ինձ միայն մի բան է միայն մխիթարում, որ մայրս հեռացաւ չիմանալով, որ իր որդու արեան գնով ազատագրուած Արցախը Երեւանում նստած դաւաճանները 30 արծաթով վաճառեցին թուրքին,

Մայրս այլեւս ինձ չի նայի իր խաժ գոյնի աչքերով ու ասի, - "էս ինչա կատարւում, տղես",

Անկախ տարիքից մայր կորցնելը ծանր է, 

Բոլորիդ ծնողներին, մայրերին առողջութիւն եւ երկար կեանք եմ մաղթում, իսկ ովքեր չկան հոգիներին հանգստութիւն,

Ամալիա Գէորգեանի հոգեհանգիստը տեղի կ'ունենայ հոկտեմբերի 3-ին Նոր Նորքի (5-րդ մասիւ) Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 18։00-ից 20։00-ն,

յուղարկաւորութիւնը նոյն տեղից, հոկտեմբերի 4-ին ժամը 12-13։00-ին»: