image

Լրագրող Անահիտ Դանիէլեանը զոհ ՝ ինքնաշարժի արկածի

Լրագրող Անահիտ Դանիէլեանը զոհ ՝ ինքնաշարժի  արկածի

Երէկ տեղի ունեցած ինքնաշարժի արկածի հետեւանքով մահացած է լրագրող Անահիտ Դանիէլեանը:

«Ա. Դանիէլեանը 2018 թուականից ոչ ֆորմալ կրթական ծրագրով մետիադասընթացներ էր անցկացնում ԱրՊՀ «լրագրութիւն» կրթական ծրագրի ուսանողների համար: Մեծ է նրա ներդրումը վերջին տարիներին ԱրՊՀ-ում «լրագրութիւն» կրթական ծրագրով սովորող ուսանողների մասնագիտական կայացման գործում:

Նա իր մարդկային որակների, մասնագիտական կարողութիւնների ու լրագրողական մեծ փորձի շնորհիւ վայելում էր ուսանողների եւ գործընկերների սէրն ու յարգանքը:

ԱրՊՀ փրոֆէսորադասախօսական կազմն ու ուսանողութիւնը ցաւակցում են Անահիտ Դանիէլեանի հարազատներին ու մտերիմներին եւ կիսում կորստեան ծանր վիշտը: Ա. Դանիէլեանի յիշատակը միշտ վառ կը մնայ նրան ճանաչողների սրտերում»,կը յայտնեն Արցախի պետական համալսարանէն: