Հայաստանում է ծագումով լիբանանցի աշխարհահռչակ գիտնական, փիլիսոփա, բիզնեսմեն եւ ապագայատես Նասիմ Նիկոլաս Թալեպը: Նա Հայաստանում անցկացվող «Գիտության եւ գործարարության օրեր-2023» համաժողովի պատվավոր հյուրն է:
Համաժողովից առաջ Թալեպը հանդիպում է ունեցել լրագրողների հետ եւ կատարել մի շարք հայտարարություններ, որոնցից մեկն էլ Լիբանանի հայության մասին է.
«Պիտի ասեմ, որ ինձ համար մեծ պատիվ եւ երջանկություն է լինել Հայաստանում: Ես եկել եմ Բեյրութից ժամանող օդանավով, որտեղ շատ էին հայերը։ Պիտի փաստեմ, որ Լիբանանում հայկական համայնքը բավականին մեծ է: Նաեւ կարծում եմ, որ անցյալ կյանքում ես կապ եմ ունեցել հայերի հետ:
Վերջերս ուսումնասիրություն էի կարդում, որը վերաբերում է գենետիկային, այնտեղ նշվում էր, որ Լիբանանի առաջին բնակչությունը բաղկացած էր նա եւ հայերից, ինչը շատ կարեւոր է»: