image

Լեւոն Տէր-Պետրոսեանը վարակուած է «Քորոնա» ժահրով

Լեւոն Տէր-Պետրոսեանը վարակուած է «Քորոնա» ժահրով

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի մօտ «Քորոնա» ժահր ախտորոշուած է:

Այս մասին դիմատետրի իր էջին յայտնած է առաջին նախագահի մամուլի խօսնակ Արման Մուսինեանը:

«ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը օրերս յանձնել է COVID թեսթ, որի արդիւնքում ախտորոշուել է «Քորոնա» վիրուս: Նախագահ Տէր-Պետրոսեանի ինքնազգացողութիւնը նորմալ է, նա անհրաժեշտ փրոֆիլաքթիկ բուժումը ստանում է տանը՝ բժիշկների հսկողութեան տակ»,- ըսուած է հաղորդագրութեան մէջ: