image

Կյանքից հեռացել է սիրիահայ հայրենադարձ գործարար Հրայր Ագիլյանը

Կյանքից հեռացել է սիրիահայ հայրենադարձ գործարար Հրայր Ագիլյանը

«Դիմատետրի մտքի բարեկամներ» խումբը գուժում է Հայաստանում հաստատված սիրիահայ մտավորական, գործարար Հրայր Ագիլյանի անժամանակ մահը. 

«Ճիշդ է այսօր Ապրիլ 1 է, իրար խաբելու կատակելու օր է, բայց երանի կատակ ըլլար մահդ, սիրելի Հրայր:

...Բարի ու ազնիւ յօդուածներովդ բոլորին սիրտերը գրաւեցիր՝ Սուրիահայութեան  համախմբումի բոլոր անդամներուն, անընդհատ գրեցիր ազգասիրութեան մասին եւ հայրենասէր միտքերովդ ամենօրեայ  ներկայութիւն դարձար»,-գրել է Գեւորգ Ամբարջյանը՝ ցավակցելով Հրայր Ագիլյանի հարազատներին: 

«Արեւելք»-ը նույնպես ցավակցում է Հրայր Ագիլյանի կնոջը՝ Անի Թոսունյան-Ագիլյանին եւ բոլոր հարազատներին: