Նյու Յորքում մահացել է Արտեմիս Նազարյանը՝ ՀԲԸՄ բազմամյա աշխատակից, ազգային նշանավոր բարեգործ Նազար Նազարյանի կինը: Նազար և Արտեմիս Նազարյանները հայտնի են Հայաստանում և սփյուռքում կատարած իրենց բարեգործություններով: Նրանք բարեգործություններ են կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հաստատություններում, Արցախի, Լիբանանի, Կիպրոսի, Միացյալ Նահանգների և այլ երկրների հայկական բազմաթիվ կառույցներում, ինչպես նաեւ Ռամկավար Ազատական կուսակցության Երևանի գրասենյակում, իսկ «Ազգ» օրաթերթի սրահը կրում է Նազար եւ Արտեմիս Նազարյանների անունը։ Երեւանի Բժշկական համալսարանում նույնպես Նազարյանները իրականացրել են բազմաթիվ ծրագրեր: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ Արտեմիս Նազարյանը մահացել է կորոնավիրուսից: