image

Մահացել է սփյուռքահայ գրող, մանկագիր Ալիծ Աղբաբյանը

Մահացել է սփյուռքահայ գրող, մանկագիր Ալիծ Աղբաբյանը

ԱՄՆ-ում մահացել է սփւուռքահայ ճանաչված մանկագիր, Լոս Անջելեսի  «Ծիլուծառ» հայկական հրատարակչական ընկերության հիմնադիր Ալիծ Աղբաբյանը։ Մահվան լուրը հայտնել է եղբայրը՝ մտավորական, հրապարակախոս Հրայր Ճեբեջյանը, նշելով, որ քույրը մահացել է անողոք հիվանդությունից։

Ալիծ Աղբաբյանը բազմաթիվ գրքերի եւ նախաձեռնությունների հեղինակ է։ Ծնվել է Հալեպում, մեծացել Լիբանանում, ուսանել Հայաստանում եւ, գաղթելով ԱՄՆ, իր գործունեությունը հիմնականում ծավալել այնտեղ։ 

«Շնորհակալ եմ քոյրիկ, որ քու կեանքդ բաժնեկցեցար մեր բոլորին հետ։ Շնորհակալ եմ, որ դուն ջատագովը եղար արժէքի կեանքի գիտակցութեանը եւ հայ նոր սերունդին սորվեցուցիր հայուն մշակութային ժառանգը։ Շնորհակալ եմ, որ քու սէրդ եւ հաղորդականութիւնդ թափեցիր իմ եւ ընտանիքին վրայ։ Ես այդ սէրը եւ հաղորդականութիւնը սեղմած եմ ամուր իմ սրտիս մէջ՝որպէս արժէք։ Արժէքը որ կը տրոփէ»,-քրոջ մահվան առիթով գրել է Հրայր Ջեբեջյանը։

Անի Աղբաբյանն ամուսնացած էր Հայ Ավետարանական համայնքի գործիչ Հրայր Աղբաբյանի հետ․ վերջինս կյանքից հեռացել էր մեկ տարի առաջ։ Նրանք ունեն որդի եւ դուստր՝ Արի եւ Արենի։