Հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է․ կուսակրօնութեան ուխտը խախտած հոգեւորականները պէտք է ազատեն մեր հոգու տունը։ Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։
«(Մէջբերում)․ «Ձեզ ինչ կուսակրօնը խախտել է կուսակրօնութեան ուխտը, չի խախտել։ Ձեզ ինչ։ Դա ձեզ չի վերաբերւում։ Ոչ էլ կանոնագրքի յօդուածներն են ձեզ վերաբերւում» (մէջբերման աւարտ)։
Այս յայտարարութեան հեղինակը Միքայէլ Աջապահեանն է եւ նա այս յայտարարութիւնն արել է երէկ ։ Սա ակնյայտ է դարձնում, որ բարձրաստիճան հոգեւոր դասի մի հատուածը չի հասկանում, որ Հայ առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է, մեզնից իւրաքանչիւրի եկեղեցին, ժողովրդի սրբութիւնը, մեզնից իւրաքանչիւրի սրբութիւնը, ժողովրդի հոգու տունը, մեզնից իւրաքանչիւրի հոգու տունը։
Որպէս Հայ առաքելական եկեղեցու հաւատարիմ հետեւորդ, ով խոնարհւում է եկեղեցու առաջ, որպէս մարդ, ով հաւատում ու երկրպագում է Յիսուս Քրիստոսին, ասում եմ՝ Հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է։
Իսկ դուք պղծում եք այդ տունը, կուսակրօնութեան ուխտը խախտելով, բայց ոչ միայն դրանով։ Կուսակրօնութեան ուխտը խախտած հոգեւորականները չեն կարող շարունակել իրենց հոգեւոր ծառայութիւնը։ Նրանք պէտք է ազատեն մեր հոգու տունը»,-գրած է ան։