image

«Կրակոցներու ձայնից արթնացանք». Վերին Շորժայի ղեկավար

«Կրակոցներու ձայնից արթնացանք». Վերին Շորժայի ղեկավար

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի ուղղութեամբ Ատրպէյճանի կողմէ այս գիշեր հնչած կրակոցները բնակիչներու մօտ խուճապ չեն առաջացուցած, անոնք կը շարունակեն ապրիլ իրենց բնականոն առօրեայով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցի ժամանակ ըսած է Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտեոմ Երանոսեանը։

«Մօտ երկու տարի է՝ այս վիճակն է։ Սովորել ենք արդէն, բնակիչները հանգիստ են։ Գիշերը ժամը երկուսի կողմերին սկսուեցին կրակոցները, այդ ձայներից արթնացանք։ Գիւղացիներից որոշները տներից դուրս եկան, որոշները մնացին ներսում։ Մէկ ժամից աւելի որոշակի դադարներով կրակում էին մեր դիրքերի ուղղութեամբ»,- նշած է Երանոսեանը։

Յիշեցնենք, որ Պաշտպանութեան նախարարութիւնը աւելի վաղ յաղորդած էր՝ Դեկտեմբեր 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններուն, Ատրպէյճանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներէ կրակ բացած են Վերին Շորժայի մօտ տեղակայուած հայկական դիրքերու ուղղութեամբ: Հակառակորդը կիրառած է նաեւ ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: