image

«Խնդիր ունիմ կապուած ողնաշարիս հետ». Անտրէ

«Խնդիր ունիմ  կապուած ողնաշարիս հետ». Անտրէ

Երգիչ Անտրէն, որ այս շրջանում առողջական խնդիրներ ունի, տեսանիւթ հրապարակած է` յայտնելով, որ իր մահուան մասին սուտ տեղեկութիւններ կը տարածուին:

«Մի հաւատացէք դրանց, ինչպէս տեսնում էք ողջ եմ: Կարծում եմ` միտումնաւոր է այս աղմուկը բարձրացուել` բոլորիդ շատ աւելի կարեւոր հարցերից շեղելու համար:Խնդրում եմ ինձ ուշադրութեան կեդրոնում մի պահէք, իմացէք, որ կեղծ լուրեր են, զգօն եղէք, քանզի այս պահին շատ աւելի մեծ խնդրներ են մեր ազգի առջեւ, մեր բոլորի առջեւ ծառացած, որոնք միայն զգօնութեան եւ միասնականութեան միջոցով կարող ենք յաղթահարել:

Մի փոքր առողջական խնդիր ունեմ կապուած ողնաշարիս հետ, բայց հաւատում եմ, որ Տէրն ինձ ապաւէն է, աւելի զօրաւոր է, եւ ձեր աղօթքների շնորհիւ շուտով ոտքի կը կանգնեմ: Շնորհակալ եմ բոլոր մարդկանցից, ովքեր անհանգստանում են, աղօթում են, գրում են, զանգում են: Ամուր կացէք: Ձեզ շատ սիրում եմ», գրած է երաժիշտը: