Կ՚ենթադրեմ, որ Ռուսիան կամ Իրանը ցաւցնելու ինչ-որ քայլեր կը ձեռնարկուի, եւ մենք գործիք կը դառնանք այս գործընթացի համար: Այս մասին յայտնած է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոպերթ Քոչարեանը:
«Ինձ համար ակնյայտ է, որ այս այցը եղել էր Հայաստանի կառավարութեան խնդրանքով եւ աւելի շատ քաղաքական բնոյթ էր կրում: Սա, իմ կարծիքով, ակնյայտ լաւ սիգնալներ չեն ուղղուած Իրանի Իսլամական Հանրապետութեանը, գոնէ, կարելի էր համբերել պատերազմի դադարից յետոյ այդ գործը շարունակել։ Միանշանակ Լաւ չի ընկալուելու Իրանում։
Այս էնտուզիազմը, որով փորձում են աջակցել Փաշինեանին, ինձ համար, անկեղծ ասած, անհասկանալի է, որովհետեւ ունենք նախկինում շատ արդիւնաւէտ համագործակցութիւն, եւ ես չեմ հասկանում, թէ ինչու՞ են այս աստիճանի ներխուժում ներքաղաքական տարածք։ Սա լաւ բանի մասին չի խօսում, եւ աւելի շատ ենթադրում եմ, որ Ռուսաստանին կամ Իրանին ցաւեցնելու ինչ-որ քայլեր է ձեռնարկւում, եւ մենք գործիք ենք դառնում նաեւ այս պրոցեսի համար, որը Հայաստանի Հանրապետութեան շահերից չի բխում ընդհանրապէս։ Ես ոչինչ չունեմ Միացեալ Նահանգների դէմ, պէտք է բարեկամ երկիր լինել, բայց այդ բարեկամութիւնը մեզ չպէտք է թշնամացնի մեր այլ բարեկամների հետ, որոնք ներկայ են տարածաշրջանում եւ շատ աւելի մեծ ազդեցութեան հնարաւորութիւն ունեն, եւ մենք շատ աւելի ենք կախուած իրենց տնտեսական կարողութիւններից»։