Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին Hollywood Reporter ամսագրին տված հարցազրույցում պատմել է, որ ինքն ու կինը՝ նշանավոր փաստաբան Ամալ Քլունին, իրենց տներից մեկում ապաստան են տվել Իրաքի Մոսուլ քաղաքից փախած եզդի մի երիտասարդի: Քլունիներին պատկանող այս տունը գտնվում է ԱՄՆ Կենտուկի նահանգի Ագուստա քաղաքում: Ա Փախստականը սովորում էայժմ ուսանում է Չիկագոյի համալսարանում:
«Երիտասարդը գտնվում էր դեպի Մոսուլ ուղևորվող ավտոբուսում, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները սպանել են վարորդին ու սպառնացել սպանել քոլեջ գնալ ցանկացող բոլոր ուսանողներին: Բարեբախտաբար, նա ողջ է մնացել ու կարողացել է հասնել Ամերիկա»,-պատմել է 56-ամյա Քլունին՝ մանրամասնելով, որ իրենք տղային կրկին սովորելու հնարավորություն են ընձեռել:
Միևնույն ժամանակ, դերասանը չի մանրամասնել փախստականի անունը, տարիքը, ինչպես նաև այն, թե որքան ժամանակ է նա հանգրվանելու իրենց տանը: