Օգոստոսի 5-ին հայտնի երգիչ Անդին՝ Անդրանիկ Մադաթյանը, մենահամերգ կունենա Երեւանում:
Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզաերաժշտական համալիրում։ Համերգի մասին տեղեկացրել են երգչի սոցիալական էջերը։
Անդրանիկ Մադաթյանը ծնվել է 1958 թվականին՝ Թեհրանում, պարսկահայերի ընտանիքում։ Երգչի ճանապպարհը սկսել է 1980-ներից, երբ հանդես է եկել պարսիկ երգիչ Քուրոս Շահմիրիի հետ (անգլերեն՝ Kouros Shahmiri) զուգերգում։ Քուրոսի հետ 4 ալբոմն է լույս տեսել։ 1992 թվականին Անդի-Քուրոս խումբը քայքայվեց, և Անդին սկսեց մենակատարի կարիերան։
1994 թվականին Universal Studios-ն Անդիին հայտարարել է Իրանի տասնամյակի ամենալավ երգիչը, որի համար նրան կոչել են «փոփի արքա»։
Երգիչը երգում է հայերեն, անգլերեն, արաբերեն, պարսկերեն և հինդի։ Այժմ ապրում է Լոս-Անջելեսի հայկական թաղամասում։
2020 թվականի հունվարի 17-ին երգիչն աստղ ստացավ Հոլիվուդի փառքի ծառուղում՝ երաժշտական արդյունաբերության մեջ իր ավելի քան 40 տարվա գործունեության համար: