Գիրը, պարը, երգը՝ զարդարանք չեն։
Նրանք շնչող փրկօղակներ են՝
ժամանակի հորձանուտում։
Եւ եթե կարողանանք պահել մեր մշակոյթը,
մենք կը փրկենք մեզ՝ աւելի վստահ, քան բանակով։
Պէտք չէ փրկել աշխարհը։
Պէտք է պահել մարդուն,
որպէսզի նա չդառնայ քար՝
ականապատւած մոռացութեան մէջ։
Ուրեմն 80- Ամեայ փորձով և լոյսի փաղանգով՝
թէև այս փոթորկոտ աշխարհում, ինչպէս 2-րդ համաշխահային պատերազմի ծնած օրերի՝ քայլենք՝ աներեր դէպ յառաջ..
Իրանահայ ազգային-հասարակական գործիչ՝ Հենրիկ Խալոյեան կը գրէ՝
Այսօր՝ Յուլիսի 4-ին, լրանում է Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան փառապանծ 80-ամեակը։ Այս խենթ ու մարդկային ցաւալի ժամանակներում թևակոխում ենք մեր պատմութեան 81-րդ տարին՝ լեցուն կամքով՝ մի նոր էջ բացելու։
Ի դէմս սև օրերի, գնում ենք լույսի ճամբով՝
«Արարատ»-ի հիմնօրհներգի Կարապենցեան ոգով՝
«Մշակոյթի վեհ ու լոյս է տաճարից,
Վառելենք մեր սիրտն ու հոգին լուսատենչ…»
Երկար օրեր անց, լուռ մտորումներիցս յետոյ, այսօր ուրախ եմ կիսւելու իմ նւիրական ընկերների հետ այս բարեբաստիկ առիթով՝
շնորհաւորելով ամենքիս, որ ունենք նման փառահեղ կազմակերպութիւն՝
որ լոյս է սփռում մեր սերունդների ոգուն։
Եւ այս տողերը Ձօնում եմ՝
անցեալ օրերի լռութեանս մէջ,
մարդկայինից հեռու այս ժամանակների քաոսում,
արհեստական բանականութեան հետ կիսած իմ լուռ խոհերը...
________________
Փիլիսոփայական ֆրագմենտներ-բեկորներ, մեր խաւարի ժամանակների համար
(Զարեանական ոգով, բայց մեր օրերի համար)
«Լոյսի նաւակները»
Անուն չունեցող քաղաքներում,
որտեղ աղօթքները խլացել են օդանաւերի ձայնից,
մարդը դեռ լուռ նայում է լուսամփոփին։
Նա չի խօսում,
բայց իր լռութեան մէջ կարօտ կայ՝
դէպի մի տուն,
որ դեռ չի այրւել։
Պատերազմը ցեխ է,
որ կպչում է հոգու խորքում:
Բայց նոյնիսկ այդ խաւարում՝
բառերը փայլում են,
ե՞թե, յի՛շում ես քո լեզվի արմատը։
Պիտի խօսել՝ բայց ներքին լռութեամբ։
Երբ նաւերը այրւում են նավահանգիստներում,
մի՛ մոռացիր՝
ամեն մարդ կարող է դառնալ նաւակ՝
միւսի փրկութեան ի տես։
Գիրը, պարը, երգը՝ զարդարանք չեն։
Նրանք շնչող փրկօղակներ են՝
ժամանակի հորձանուտում։
Եւ եթե կարողանանք պահել մեր մշակոյթը,
մենք կը փրկենք մեզ՝ աւելի վստահ, քան բանակով։
Պէտք չէ փրկել աշխարհը։
Պէտք է պահել մարդուն,
որպէսզի նա չդառնայ քար՝
ականապատւած մոռացութեան մէջ։
Ուրեմն 80- Ամեայ փորձով և լոյսի փաղանգով՝
թէև այս փոթորկոտ աշխարհում, ինչպէս 2-րդ համաշխահային պատերազմի ծնած օրերի՝ քայլենք՝ աներեր դէպ յառաջ...