Իսպանիայում գնացքի վթարի հետեւանքով նաեւ հայուհի է մահացել՝ Էլեն Բաղդասարյանը, որ 18 տարեկան էր։
NEWS.am–ի տեղեկություններով 18–ամյա Էլեն Բաղդասարյանը Մոսկվայից Մալագա էր գնացել՝ ուսանող եղբորը հյուր։ Դեպքից հետո ծնողները Ռուսաստանից մեկնել են Իսպանիա՝ դստեր աճյունը տեղափոխելու։
Այսօր Մալագայի հայկական եկեղեցում Տեր Արամը մատուցել է հոգեհանգստյան պատարագ, որին ներկա են գտնվել մեծ թվով հայեր։
Ինչպես հայտնի է՝ հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը Իսպանիայի հարավում բախվել է երկու արագընթաց գնացք, վթարի հետեւանքով ավելի քան 40 զոհ եւ տասնյակ ծանր վիրավորներ կան։