image

Ինչ յայտարարագրած է Նիկոլ Փաշինեանը

Ինչ յայտարարագրած է Նիկոլ Փաշինեանը

Նիկոլ Փաշինեանը Կեդրոնական ընտրական յանձնաժողով ներկայացուցած է 2025-ի ապրիլ 1-էն մինչեւ 2026-ի ապրիլ 1-ը հաշուետու ժամանակաշրջանի իր գոյքի եւ եկամուտներու յայտարարագիրը։ Այս մասին գրած է «Փաստինֆո»-ն։

«Փաշինեանը վարչապետի աշխատակազմից ստացել է 31 միլիոն 882 հազար 198 դրամ աշխատավարձ։ Վերջինս ֆինանսների նախարարութիւնից նաեւ եկամտային հարկի վերադարձ է ստացել 4 միլիոն 768 հազար 48 դրամ, «Զայեդ» մարդկային եղբայրութեան մրցանակի յանձնաժողովից՝ 500 հազար ԱՄՆ դոլար, ՔՊ կուսակցութիւնից՝ 500 հազար դրամ։

Յայտարարագիրը ներկայացնելու օրուայ դրութեամբ Փաշինեանն ունեցել է 4 միլիոն 18 հազար 75 դրամ բանկային հաշուի վրայ, իսկ կանխիկ գումարները կազմել են 700 հազար դրամ եւ 800 դոլար։

Չնայած նրան, որ վերջինս չի յայտարարագրել շարժական ու թանկարժէք գոյք, փոխարէնը յայտարարագրել է բնակելի տուն Իջեւանում 205․1 քմ տարածքով, որն իրեն է պատկանում ընդհանուր բաժնային սեփականութեամբ։

2024 թուականին ԿԿՀ ներկայացրած յայտարարագրի հետ համեմատելով պարզում ենք, որ 2024-ին Փաշինեանն ունեցել է անհատական բնակելի տուն Երեւանում, հաշուետու տարուայ եկամուտը կազմել է 80 միլիոն 235 հազար 230 դրամ»: