ՀՀ վարչապետին որոշմամբ ստեղծուած է Հայաստանի եւ Ատրպէյճանի հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողով:
«Հիմք ընդունելով «կառավարութեան կառուցուածքի եւ գործունէութեան մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի 7-րդ յօդուածի 16-րդ մասը`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետութեան եւ Ատրպէյճանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողով:
2. Հաստատել յանձնաժողովի անհատական կազմը` համաձայն յաւելուածի», ըուած է որոշման մէջ:
Յանձնաժողովի անդամներն են՝
1. Մ. Գրիգորեան - ՀՀ փովվարչապետ (յանձնաժողովի նախագահ)
2. Մ. Սաֆարեան - ՀՀ արտաքին գործոց նախարարի տեղակալ
3. Ս. Սարգսեան - ՀՀ պաշտպանութեան նախարարի տեղակալ
4. Գ. Մինասեան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
5. Յ. Յարութիւնեան - ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքներունախարարի տեղակալ
6. Ն. Աւագեան - ՀՀ կադաստրի կոմիտէի նախագահի տեղակալ
7. Ա. Գուգարաց - ՀՀ կադաստրի կոմիտէի նախագահի տեղակալ
8. Ե. Կիրակոսեան - Միջազգային իրաւական հարցերով ներկայացուցիչ
9. Ա. Մարտիկեան - ՀՀ Զինուած ուժերու գլխաւոր շտաբիպետի տեղակալ
10. Դ. Սանամեան - ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան բաժանմունքի պետ
11. Ա. Մարաչլեան - ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան սահմանապահ զօրքերու հրամանատար
12. Ս. Պետրոսեան - ՀՀ Զինուած ուժերու գլխաւոր շտաբի ռազմատեղագրական ծառայութեան պետ