«Ժողովուրդ» օրաթեթը կը գրէ՝
«Արդէն մի քանի օր է, ինչ հեղուկ կազի շուկան սթրեսային վիճակում է: Վարորդները բողոքում են. շուկայում հեղուկ կազ չկայ, իսկ եթէ կազալցակայանը հեղուկ կազ ունի, ապա վարորդին հրաժարուում է 5000 դրամից աւել վաճառել: Բայց պարզուում է, որ այս շուկայում առաջացած պակասուրդը խորը պատճառներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացաւ, որ հեղուկ կազ ներկրողները յայտնուել են անելանելի վիճակում. մենք գրել էինք, որ ներկրողները Իրաքում եւ Ռուսաստանում ստիպուած են լինում օրերով սպասել՝ ինչ-որ քանակութեամբ հեղուկ կազ գնելու համար: Մեզ յայտնի դարձաւ նաեւ այն, որ Ռուսաստանն ու Իրաքը կտրուկ բարձրացրել են հեղուկ կազի գինը, եւ հայ ներկրողներին առաջարկում են բոլորովին այլ՝ ձեռքբերման աւելի բարձր գին:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացաւ, որ կառավարութիւնը հիմա այլ լուծումներ է փնտռում՝ խնդիրը կարգաւորելու ուղղութեամբ։ Այժմ պետական մակարդակով բանակցութիւններ են ընթանում Իրանի ու Քաթարի հետ: Կը յաջողի արդեօք կառավարութեանը, թէ ոչ, ցոյց կու տայ ժամանակը, բայց այն, որ հեղուկ կազի գինը դեռ որոշ ժամանակ բարձր կը մնայ, դա հաստատ է: Նշենք, որ այս շուկայում տիրող իրավիճակը վարորդների շրջանում խուճապ է առաջացրել, քանի որ որոշ կազալցակայաններ, առիթից օգտուելով, իրենց ունեցած հեղուկ կազի մէկ լիթրի գինն անհասկանալի ձեւով բարձրացրել են՝ հասցնելով մինչեւ 280 դրամի»:
Առաւել մանրամասն՝ թերթի այսօրուայ համարին մէջ։
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել