image

ՀԲԸՄ-ը Յանուն Սիւնիքի

ՀԲԸՄ-ը Յանուն Սիւնիքի

Օրերս Գորիս քաղաքին մէջ տեղի պիտի ունենայ յատուկ միջոցառում, որուն ընթացքին քաղաքի բնակիչներուն պիտի ներկայացուի ընտանեկան բժշկութեան շարժական խմբակի գործունէութիւնն ու յառաջիկայ ընելիքները։ 

 Այս մասին «Արեւելք» տեղեկացաւ ՀԲԸՄ-ի Հայաստանեան գրասենեակէն, որ այս առթիւ ալ հրապարակած է հաղորդագրութիւն մը։

 Հաղորդագրութեան մէջ նշուած է ՝

 

«SOS Սյունիքի գյուղեր»-ը ամբուլատոր շարժական բժշկական կայանի գործարկման ծրագիր է, որտեղ ներգրավված են բժիշկներ և հոգեբաններ, որոնք աշխատելու են տարբեր համայնքային բուժկետերում աշխատող բժիշկների հետ հանատեղ: 

Էլեկտրասրտագրիչով, ուլտրաձայնային սկաներով, դեղամիջոցներով և կենսաբանական անալիզի սարքավորումներով հագեցած այս շարժական բժշկական կայանը խորհրդատվություն է անցկացնելու Սյունիքի հեռավոր գյուղերում գտնվող բնակչության շրջանակում, քանի որ այս սարքավորումների հասանելիությունը ընդհանուր բժշկությանը խիստ սահմանափակ է, հատկապես 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Այս ծրագիրը մեկնարկել է 2021 թ. հոկտեմբերի 1-ին՝ բժիշկների վերապատրաստմամբ։ Զուգահեռաբար ուսումնասիրվել են Սյունիքի բնակչության կարիքները. անվճար ընդհանուր խորհրդատվություն է առաջարկվել Խնածախի, Բարձրավանի, Շուռնուխի, Որոտանի, Վերիշենի, Խոզնավարի, Վաղատուրի և Կոռնիձորի բնակիչներին։ 

Շարժական կայանի բժշկական թիմի կանոնավոր մոնիտորինգը կատարվում է Santé Arménie-ի ընդհանուր բժշկության խմբի կողմից՝ վեբինարների և մասնագիտական խորհրդատվական հանդիպումների միջոցով՝ դրա արդյունավետությունը օպտիմալացնելու համար:

Առաջիկայում այս ծրագիրը կներդրվի նաև Հայաստանի մյուս մարզերում և Արցախում։

ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակը հանդիսանում է Santé Arménie նախաձեռնության հիմնադիր անդամ։