image

ՀԲԸՄ Հայաստան կը շարունակէ «Կին ձեռներէցներ» խորագրեալ ծրագիրը

ՀԲԸՄ Հայաստան  կը շարունակէ «Կին ձեռներէցներ» խորագրեալ ծրագիրը

ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր խմբի մեկնարկի մասին՝ նախատեսված ՀՀ-ում և Արցախում գործող բիզնեսների համար։ ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը նպաստում է կանանց ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև ընձեռում մինչև 2.000.000 դրամի չափով դրամաշնորհի արժանանալու հնարավորություն:

 Ծրագրին կարող են դիմել ՀՀ-ում և Արցախում բնակվող կանայք, ովքեր

-  ունեն ՀՀ քաղաքացիություն,

-  18 և բարձր տարիքի են,

-  ունեն առնվազն 1 տարի գործող սեփական բիզնես,

- գրանցված բիզնեսի դեպքում փաստաթղթերով հանդիսանում են բիզնեսի օրինական սեփականատեր կամ համահիմնադիր,

-  պատրաստ են շաբաթական երկու անգամ մասնակցել եռամսյա դասընթացին,

- պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում և աշխատել ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով։

 Դիմումերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 3-ը, ժամը՝ 17։00-ն։

 Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիմում-հայտը կարող եք լրացնել այստեղ: