Հայերը Եվդոկիայում. հմայիչ հայուհին՝ հայկական ձեռագործ գորգի մոտ. Լուսանկար

Հայերը Եվդոկիայում. հմայիչ հայուհին՝ հայկական ձեռագործ գորգի մոտ. Լուսանկար

Եվդոկիայն (թուրք.՝ Թոքաթ, հայկական աղբյուրներում՝ Թոխար) Փոքր Ասիայի հնագույն հայկական գաղթավայրերից է։ Միջնադարում եղել է հայ գրչության կենտրոն, գործել են Սուրբ Հովհաննես Ոսկեբերան և Սուրբ Հովակիմ-Աննա վանքերը։ 1914 թվականին քաղաքն ունեցել է շուրջ 12 հազար հայ բնակիչ։ Գործել է 8 եկեղեցի (Սուրբ Աստվածածին, Սուրբ Երրորդություն, Սուրբ Քառասնից, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Մինաս, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Գևորգ, ինչպես նաև կաթոլիկ Ս. Ավետման), Վարդանյան և Վարդուհյան վարժարանները, Սուրբ Աստվածածին, Սուրբ Երրորդություն և Սուրբ Գևորգ եկեղեցիներին կից նախակրթարանները, թատերական խմբեր և այլն։ Եվդոկիայում հրատարակվել են «Երախայրիք» ամսագիրը, «Իրիս» կիսամսյա թերթը։ Եղել է Սեբաստիայի (Սվազի) վիլայեթի համանուն սանջակի կենտրոնը։ 1915 թվականին քաղաքի և շրջակա բնակավայրերի հայերն ամբողջությամբ տեղահանվել են, մեծ մասը կոտորվել։ 1939 թվականին Եվդոկիայում բնակվել է ընդամենը 400 հայ, որոնք հետագայում հեռացել են։ Եվդոկիայում է ծնվել 17-րդ դարի հայ տպագրիչ Աբգար դպիր Թոխաթեցին։

 

Լուսանկարում՝ հայուհին՝ Եդովկիայում, 1906 թ.