Հայերը և սրճարանը. Բացօթյա սրճարան Մուսա Լեռում՝ 1930-ականներին. Լուսանկար

Հայերը և սրճարանը.  Բացօթյա սրճարան Մուսա Լեռում՝ 1930-ականներին.  Լուսանկար

Տեղեկություններ կան, որ աշխարհի առաջին սրճարանը հայերն են հիմնել՝ Վիեննայում: Հայերը սրճարանային ավանդույթը տարածել են նաև եվրոպական այլ քաղաքներում՝ սրճարանները բացելով  Լոնդոնում, Պրահայում... 

Սրճարանային մշակույթի հանդեպ հայերը սեր են ունեցել նաև Օսմանյան կայսրությունում: 

Մուսա լեռան տարածքում հայերը ունեցել են բացօթյա սրճարաններ: Լուսանկարում՝ մի խումբ մուսալեռցիներ՝ բացօթյա սրճարանում: 


 


Արևմտյան Հայաստանի Կիլիկիայի Պելյանի գավառակում գտնվող Պիթիաս գյուղում  1930-ականներին գործել է Մովսես Մախուլյանի բացօթյա սրճարանը: 

 

 

 

Լուսանկարում՝ ձախից աջ՝ Հակոբ Մախուլյան, Մովսես՝ Քէօշէեան, մնացածը՝ անհայտ: Լուսանկարը՝  Յուշամատեան   հարթակից: 
(աղբյուր՝ Վահրամ Շէմմասեանի հավաքածու,  Լոս Անջելես)