Հայաստանէն դէպի Եւրոպական միութիւն արտահանումը 2025 թուականին աճած է 9,2%-ով, դիմատետրի իր էջին գրած է ՀՀ տնտեսութեան նախարար Գէորգ Պապոյեանը։
«2025թ.-ին, 2024թ-ի համեմատ, Հայաստանից դէպի Եւրոպական Միութիւն արտահանումը աճել է 9,2%-ով՝ կազմելով 667․0 մլն ԱՄՆ դոլար (2024-ին կազմել է 610․7 մլն ԱՄՆ դոլար)»,- գրած է նախարարը։