Պրոֆեսոր Աշոտ Ներսիսյան, պատմաբան
Ինչպես բազմիցս նշել ենք, տարածաշրջանի նոր ճարտարապետությունը չի կարող հանդուրժելի համարել Իրանի դեռևս պահպանվող վարչակարգը: Ուզում ես հայհոյանքների տարափ տեղա ԱՄՆ-ի կամ Իսրայելի հասցեին, բորբոքված քաղաքական ներբող գրիր, որ դա չի բխում Հայաստանի շահերից, հայրենասիրական ճառեր կարդա խրատական ոճով, մենք չեզոքությունից բացի այլ ճանապարհ չունենք:
200 տարուց ավելի փորձեցինք խառնվել մեծ տերությունների վեճին, տնաքանդ ու տարագիր եղանք: Մեզ պարզապես պետք է, որ արագ կայունանա Իրանը և իշխանափոխությունը լինի հնարավորինս արագ: Հաստատ նոր իշխանություններն էլ մեր հանդեպ կլինեն բարեկամական և դրացիական, քանի որ դա բխում է տարածաշրջանում ուժեղացող ԱՄՆ ցանկություններից:
Այսօրվա Իրանի ցերեկային ռմբահարումները մեկ անգամ ևս վկայում են, որ իրոք ներսից փտած է այն: Քանի օր է Խամենեիի, Արաղչիի և գեներալիտետի ներկայացուցիչների կողմից լսում էինք, որ Իրանը հզոր հարվածներ կհասցնի իր թշնամիներին, բայց հայտարարում են, որ ցերեկով հարված չէին սպասում: Այսինքն օդը մենակ ցերե՞կն ես փակում, «Հզոր Իրան»: Քո ղեկավարը փաստորեն լքել է քո մայրաքաղաքը: Ռմբահարվածից հազիվ է փրկվել քո նախագահը: Այդպե՞ս էսկսվում ուժեղ հարվածը:
Ինչպես մի քանի օր առաջ մատնանշել էինք` հընթացս գործի է դրվելու ներքին ռումբը: Ժողովուրդը շուտով կլցվի փողոցները: Ռուսաստանն Ուկրաինայում փաստացի հաղթող կողմ չի, հայտարարությունից այն կողմ չի անցնի, Չինաստանը նույնպես, Թուրքիան չի խառնվի:
Հաշված օրեր են մնում կրոնապետությանը:
Բացարձակապես հակված չենք այն մտքին, որ այնտեղից կլինեն լուրջ միգրացիոն հոսքեր: Հաստատ ամեն ինչ ճշգրտորեն հաշվարկված է: Աստված պահապան Իրանի մեր հայրենակիցներին: