image

Հարութ Փամբուկչյանի բարեգործական համերգը Լիբանանում

Հարութ Փամբուկչյանի բարեգործական համերգը Լիբանանում

Ամերիկաբնակ երգիչ, երաժիշտ, Հայաստանի վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը Լիբանանում բարեգործական համերգ է ունեցել, որի հասույթը տրամադրվել է Լիբանանի «Թռնոց Բույն» հաստատությանը:

Հաստատությունը հիմնվել է 1922 թվականին՝ Լիբանանի Ջիբեյլ (Բիբլոս) քաղաքու՝մ դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի կողմից , իբրեւ որբանոց-վարժարան, որտեղ հանգրվանել են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ որբերը: 1960 թվականին՝ Մարիա Յակոբսենի մահից հետո, «Թռչնոց բույն» որբանոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրել են դանիացի եկեղեցասեր տիկնանց ընկերության ներկայացուցիչներ Աննա Յակոբսենը, Մագդա Սորենսենը, Օլուֆ Պաասկեն եւ Յոն Սկյուբին։ 1970 թվականին «Թռչնոց բույնը» հանձնվել է Կիլիկիո կաթողիկոսության տնօրինությանը եւ 100-ամյա կառույցում այսօր խնամվում են լիբանանահայ երեխաներ, որոնք ինչ-ինչ պատճառներով ընտանեկան խնամքի պակաս ունեն: 

Հարութ Փամբուկչյանն այցելել է նաեւ «Թռնոց Բույն», որտեղ հանդիպել է երեխաների եւ աշխատակազմի հետ, բարձր գնահատել հաստատության աշխատանքը, զարմացել, որ մանկահասակ որոշ երեխաներ երգում են իր երգերը: Սիրված երգիչը Լիբանանում ելույթ է ունեցել նաեւ Հայաստանի Ա հանրապետության տոնին նվիրված միջոցառմանը: