Հայաստանը եւ Ատրպէյճանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրայ եւ, հիմնուելով նախկին խորհրդային միութեան համապատասխան հայկական ԽՍՀ եւ Ատրպէյճանի ԽՍՀ տարածքներու վրայ, ճանչցած են իրար տարածքային ամբողջականութիւնը, մենք արձանագրած ենք եւ կ՚արձանագրենք, որ Խորհրդային Հայաստանը ունեցեր է 29,743 քառակուսի քիլոմետր տարածք եւ ՀՀ-ն ալ ունի 29,743 քառակուսի քիլոմետր տարածք։ Այս մասին Ազգային ժողովէն ներս յայտարարած է Նիկոլ Փաշինեանը։
«29,743 քառակուսի կիլոմետր տարածքի մէջ Քեարքի բնակավայրը չի մտել, չի մտնում, եւ եթէ հիմա մենք այլ դիրքորոշում որդեգրենք, դա կը նշանակի, որ մենք յաւակնութիւն ենք ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրայ միջազգայնօրէն Ադրբեջանի տարածք ճանաչուած տարածքի նկատմամբ, նշանակում է մենք փլուզում ենք խաղաղութիւնը եւ խաղաղութեան նախաստորագրուած պայմանագիրը, եւ մեկնարկում ենք մի պրոցես, որի ինչ-որ կէտում պատերազմն անխուսափելի է»,-նշած է ան։