image

Հալեպի Մխիթարյան վարժարանը վնասվել է երկրաշարժից. Լուսանկարներ

Հալեպի Մխիթարյան վարժարանը վնասվել է երկրաշարժից. Լուսանկարներ

Ինչպես հայտնել ենք՝ Հալեպում երկրաշարժի հետեւանքով երկու զոհված հայերից բացի վիրավորվել են նաեւ նրանց ընտանիքի անդամները: 

Հալեպի հայաբնակ շրջանները նույնպես վնասվել են Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ տեղի ունեցած երկրաշարժից:

Հաղորդվում է, որ այս պահին հայտնի է Հալեպի Ս.Քառասնից Մանկանց եկեղեցու պատի ճաքերը եւ քարաթափումը:

Քիչ առաջ Հալեպի Մխիթարյան վարժարանից տեղեկացանք, որ վարժարանը նույնպես կրել է նյութական վնասներ, ճաքել են կառույցի պատերը, տեղի է ունեցել քարաթափում: 

 

Մխիթարյան վարժարանը հիմնվել է 1936 թվականին՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության կողմից։ Վարժարանի հիմնադրումն իրականացրել է Վրթանես Խանպեկյանը։ 1936-1938 թվականներին կոչվել է Հայ կաթողիկե վարժարան, 1938 թվականին՝ վերանվանվել Մխիթարյան վարժարան։