Հալէպի մէջ ՀՀ գլխաւոր հիւպատոս Արա Աւետիսեանը աշխատանքը պիտի շարունակէ Դամասկոսէն։ Տեղեկութիւնը յայտնած է ՀՀ արտաքին գործոց նախարարութիւնը։
«ՀՀ ԱԳՆ-ն իրադարձութիւնների զարգացմանը հետեւում է Սիրիայում ՀՀ դիւանագիտական ծառայութեան մարմինների միջոցով։ Ինչպէս տեղեկացրել էինք, այս պահին եւս կարող ենք յայտնել, որ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ Դամասկոսում ՀՀ դեսպանութիւնը շարունակում է իր գործունէութիւնն արտակարգ ռեժիմով։ Հալէպում ՀՀ գլխաւոր հիւպատոսը եւս աշխատանքը շարունակում է Դամասկոսից»,– յայտնած են ԱԳՆ–էն։
Իրավիճակի հետագայ զարգացումներով պայմանաւորուած՝ ԱԳ նախարարութիւնը պիտի կայացնէ համապատասխան որոշումներ: