image

Երուսաղեմում Հայոց ցեղասպանության տարելիցին բողոքի երթ է անցկացվել

Երուսաղեմում Հայոց ցեղասպանության տարելիցին բողոքի երթ է անցկացվել

«Մենք քայլում ենք հանուն արդարության». Երուսաղեմում ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված բողոքի երթ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն Հովնան վարդապետը։

Երթի մասնակցիները «Մենք քայլում ենք հանուն արդարության» գրությամբ պաստառ էին բռնել եւ ՀՀ դրոշներ։ Երթը սկսվել է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց մայր տաճարից դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ է կատարվել:

Ապրիլի 24-ին բողոքի ցույց է նախատեսվում Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսության դիմաց: Իսկ ապրիլի 25-ին երթ կլինի դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան։