Հոկտեմբեր 12-ին, ժամը 09:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կեդրոն ահազանգ ստացուած է, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցին մէջ տեղի ունեցած է ճանապարհային պատահար, առկայ է վառելիքի արտահոսք. կան տուժածներ եւ արգելափակուած քաղաքացի։
Պարզուած է, որ Սեբաստիա փողոցի թիւ 16/1 շէնքի մօտակայքը բախած են «Honda» (վարորդ՝ Վ. Մ., ծնած 2003 թ.), «Mitsubishi» (վարորդ՝ Շ. Մ.), «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Ա., ծնած 1956 թ.) եւ «Opel» (վարորդ՝ Գ. Բ., ծնած 1987 թ.) մակնիշներու մեքենաները. հրդեհի նշաններ չկան:
Մինչ փրկարարներու կանչի վայր հասնիլը՝ «Honda» մակնիշի մեքենայի վարորդը եւ ուղեւոր Հ. Գ.-ն (ծնած 1977 թ.) տեղափոխուած են հիւանդանոց:
Փրկարարները «Mitsubishi» մակնիշի մեքենայիվարորդ Շ. Մ.-ն դուրս բերած են մեքենայէն. վերջինս տեղափոխուած են հիւանդանոց:
Փրկարարներն իրականացուցած են ճանապարհի լուացման աշխատանքներ: