image

Բաքվի բանտից ազատված հայուհին նշանվել է. Լուսանկար, տեսանյութ

Բաքվի բանտից ազատված հայուհին նշանվել է. Լուսանկար, տեսանյութ

«Արեւելքի» տեղեկություններով՝ Լիբանանում նշանվել է 2020-2021 թվականներին Բաքվի բանտում չորս ամիս անցկացրած Մարալ Նաջարյանը: Նա լիբանանահայ Վիգեն Էոլջեքյանի հետ գերեվարվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Շուշի ուղեւորվելու ճանապարհին: Նրանք եռակողմ հայտարարությունից ժամեր անց գնում էին իրենց իրերը հանելու Շուշիից, որտեղ հաստատվել էին մինչեւ պատերազմը՝ իբրեւ սփյուռքահայեր փորձելով նոր կյանք սկսել Արցախում:

Լիբանանահայ գերիները տարվել են Բաքվի բանտեր, որոնցից մեկում Մարալ Նաջարյանը, չորս ամիս անցկացնելուց հետո, Հայաստանի, Լիբանանի եւ Ռուսաստանի մի շարք կազմակերպությունների եւ գործիչների համատեղ միջամտություններով եւ դիմումներով ազատ է արձակվել:  Կինն ուղարկվել է Լիբանան, որտեղից Հայաստան է վերադարձել՝ փաստաթղթերը կարգավորելու եւ աշխատելու նպատակով: Հայաստանում որոշ շրջան մատնահարդար աշխատելուց հետո Մարալը կրկին գնացել է իր ծննդավայր, որտեղ իր մասնագիտությանը զուգահեռ, զբաղվում է երգ-երգարվեստով: 

Մարալը՝ թոռնուհու հետ

 

 Նշանածի՝ Պերճի հետ

 

Լիբանանի մեր աղբյուրները հայտնեցին նաեւ, որ Մարալ Նաջարյանը, Բաքվում անցկացրած ծանր ամիսներից հետո, կարծես կյանք է վերադառնում.  նա ձայնագրում է սիրողական երգեր, երգում զանազան  առիթների ժամանակ: Երիտասարդ կինը նաեւ թոռնիկ է ունեցել, որն ուրախությամբ է լցրել նրա կյանքը: Իսկ վերջերս էլ Մարալ Նաջարյանը նշանվել է: Նրա ընտրյալը նույնպես սփյուռքահայ է: Իր առաջին ամուսնությունից կինն ունի երկու երեխա: 

Մարալ Նաջարյանի հետ գերեվարված իր հայրենակիցը՝ Վիգեն Էոլճեքյանը, դեռեւս գտնվում է բանտում: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա դատապարտվել է 20 տարի ազատազրկման՝ մեղադրվելով ահաբեկչական գործունեության մեջ: Գերու հարազատները հայտարարել են, որ նա առողջական խնդիրներ ունի, որոնք խիստ սրվել են բանտում: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ սոցիալական ցանցերից