image
Հրատապ լուրեր:

Բացառուած չէ, որ 2024-ին Ատրպէյճան յարձակում գործէ Հայաստանի դէմ. Հայկ Խանումեան

Բացառուած չէ, որ 2024-ին Ատրպէյճան յարձակում գործէ Հայաստանի դէմ. Հայկ Խանումեան

Այսօր Ատրպէյճանը բաւական յարձակողական հռետորաբանութիւն կ՚օգտագործէ, յարձակողականօրէն կ՚ամրապնդէ իր ռազմական կարելիութիւնը: Այս մասին ըսած է Արցախի Տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքներու նախկին նախարար Հայկ Խանումեանը:

«Ես տեսնում եմ նոյն դիւանագիտական եւ այլ պատրաստութիւնները արտաքին ճակատում, ինչն արւում էր 2020-ի սեպտեմբերից առաջ: Հետեւաբար, տեսնում եմ Ադրբեջանի կողմից պատերազմի պատրաստութիւն, ու կարծում եմ՝ 2024-ին խիստ հաւանական են ռազմական գործողութիւններ ընդդէմ Հայաստանի:

Եթէ Ադրբեջանը կարողացաւ իրանական կողմի հետ հարցերը լուծել, նաեւ Սիւնիքի նկատմամբ կարող է ռազմական յարձակում իրականացնել: Միւս կողմից Հայաստանի տարբեր հատուածներից տարածքներ պոկելու խնդիր կարող է լուծել՝ հետագայում Հայաստանին աւելի զիջող դարձնելու համար»,-ըսած է ան:

 

Նիւթը՝ NEWS.am-էն