image
Հրատապ լուրեր:

Հայաստանի մէջ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքուէ կայացնելն այս պահուն հնարաւոր չէ. Փաշինեանի ճեպազրոյցը՝ ռուսական լրատուամիջոցներուն

Հայաստանի մէջ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքուէ կայացնելն այս պահուն հնարաւոր չէ. Փաշինեանի ճեպազրոյցը՝ ռուսական լրատուամիջոցներուն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարած է, որ Հայաստանի կառավարութիւնը կը վարէ բազմազանեցման եւ Հայաստանի համար այլընտրանքներ ձեւաւորելու արտաքին քաղաքականութիւն, որ իւրաքանչիւր երկրի ինքնիշխան եւ օրինական իրաւունքն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինեան այս մասին ըսած է Ղրղզստանի մէջ ռուսական լրատուամիջոցներու հետ ճեպազրոյցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թէ իր համար կարեւո՞ր է, որ Հայաստանը շարունակէ մնալ Եւրասիական տնտեսական միութեան անդամ։

«Ես արդեն ասել եմ, որ մեր նպատակը Հայաստանի համար այլընտրանքներ ստեղծելն է։ Ես կարծում եմ, որ դա յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է։ Բոլոր երկրներն աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի լինեն այլընտրանքներ։ Ես կարծում եմ, որ այս պահին ԵԱՏՄ-ի համար լավագույն դիրքավորումը կլինի ոչ էթե այս գործընթացի տորպեդահարումը, այլ հակառակը՝ աշխատելը, որպեսզի բարձրանա ԵԱՏՄ-ի մրցունակությունն ու գրավչությունը։ Ես կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է, և ես արդեն ասել եմ, որ Հայաստանը պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ։

Հարցին՝ իսկ արդեօք աւելի ճի՞շդ չէ ընտրութիւն կատարելը, Փաշինեան ըսած է. 

«Սկզբում պէտք է ստեղծել այդ ընտրութիւնը։ Ի հարկէ, ես ի գիտութիւն եմ ընդունել գործընկերներիս մայիսի 29-ի յայտարարութիւնը (խմբ. նկատի ունի ԵԱՏՄ անդամ միւս երկրների՝ Ռուսաստանի Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարների՝ մայիսի 29-ին ընդունած համատեղ յայտարարութիւնն այն մասին, որով Հայաստանին կոչ էր արւում հնարաւորինս սեղմ ժամկէտներում Հայաստանում հանրաքուէ անցկացնել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ընտրութիւն կատարելու հարցով)։ Ես դրան յարգանքով եմ վերաբերվում։ Ի դէպ, շատ հետաքրքիր նյուանս է, որ գործընկերներն աջակցում են Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքուէ անցկացնելու գաղափարին։ Ես էլ եմ աջակցում այդ մօտեցմանը»։

Հարցին, թէ պիտի ըլլայ հանրաքուէ, ՀՀ վարչապետը պատասխանած է.

«Հանրաքուէ, ի հարկէ կը լինի, սակայն միայն այն բանից յետոյ, երբ Հայաստանը պաշտօնապէս կը դիմի ԵՄ-ին անդամակցութեան հարցով, եւ պէտք է դրա ուղղութեամբ ինստիտուցիոնալ աշխատանք տանել։ Այսօր հանրաքուէի անցկացումն անհնար է, որովհետեւ գոյութիւն չունի այդ հանրաքուէի առարկան։ Եկէք պատկերացնենք, հիմա մենք կազմակերպում ենք հանրաքուէ եւ ասում ենք, որ հարկաւոր է կողմնորոշուել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ։ Ինչպիսի՞ն կը լինի մեր քաղաքացիների ռեակցիան. նրանք կը հարցնեն՝ իսկ մենք ի՞նչ հեռանկարներ ունենք ԵՄ անդամ դառնալու, իսկ ո՞րն է մեր ճանապարհային քարտէզը եւ այլն։ Եւ շատ հարցեր կը լինեն, որոնց պատասխանները մենք չունենք, եւ ոչ ոք չունի»։