image
Հրատապ լուրեր:

«Այստեղ հաց, այստեղ կաց...». Փաշինեան գրառում կատարած է

«Այստեղ հաց, այստեղ կաց...». Փաշինեան գրառում կատարած է

Վարչապետ Նիկոլ Փաշինեան իր դիմատետրեան էջին գրառում կատարած է.

«Հայաստանի Հանրապետութեան կոչը սեփական քաղաքացիներին. «Այստեղ հաց, այստեղ կաց»»։

Մէկ այլ գրառմամբ ան նշած է. «Հայերէնում «հացել» բայ իրականում կայ, որը նշանակում է հաց ուտել, ճաշել: Բայց մեզ անհրաժեշտ է այն օժտել եւս մէկ իմաստով՝ հաց ստեղծել: Ընդ որում, նիւթականացման մեղադրանքները տեղին չեն, որովհետեւ մարդն ինքը նիւթական է, բայց ոչ զուրկ հոգեւոր, էմոցիոնալ (զգացական), մշակութային ինքնութիւնից:

«Այստեղ հաց, այստեղ կաց» հնարաւոր կարգախօս-գործելակարգը վերաբերւում է նաեւ գրողին, երգիչին, կոմպոզիտորին, դերասանին, փիլիսոփային, նկարչին, ովքեր նաեւ ոչ նիւթական արժէքներ ստեղծելով են հացում, այսինքն՝ հաց ստեղծում:

Իսկ մշակութային, հոգեւոր արժէքները մեծամասամբ ստեղծւում եւ փոխանցւում են նիւթի կիրառմամբ, նիւթական կրիչի միջոցով. գրողը գրում է թղթով, գրիչով կամ համակարգչով, երաժիշտը վերարտադրում է երաժշտական գործիքով, դերասանը ներկայանում է բեմում՝ իր մարմնով ու հագուստներով, նկարիչը նկարում է վրձնով, ներկով ու կտաւի վրայ:

Էլ չեմ ասում՝ առանց սիրոյ ոչ մի արժէքաւոր բան հնարաւոր չէ ստեղծել: Այնպէս որ, «Հայաստանի Հանրապետութիւնում հաց, Հայաստանի Հանրապետութիւնում կաց» կարգախօսը կարող է լինել այն բանաձեւը, որը կը միաձուլի, մէկը կը դարձնի ժողովրդական եւ պետական պատկերացումները»: