«Այսօրուայ «հերոս»ը խոնարհ հարս էր...»2-րդ նախագահի գրասենեակ

«Այսօրուայ  «հերոս»ը խոնարհ  հարս էր...»2-րդ նախագահի գրասենեակ

Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը օրերս հարցազրոյց տուած է շարք մը լրատուամիջոցներու, ուր անդրադարձած է Հայաստանին, ներառեալ՝ Ռոպերթ Քոչարեանին։ 

News.am դիմած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերտ Քոչարեանի գրասենեակ՝ խնդրելով մեկնաբանել Ռոպերթ Քոչարեանին վերաբերեալ Ալիեւի խօսքերը։

«Արցախեան ազատամարտի ժամանակ զօրակոչային տարիքի եղած եւ բանակից ճողոպրած Ալիեւը կրկին լեզուին է տուել: Դասալիքի երիտասարդական տրաւմաները, ինչպէս երեւում է, նրան հանգիստ չեն տալիս, եւ նա փորձում է անընդհատ իքնահաստատվել: Ցավօք, նրա լեզուն բացուել է վերջին պատերազմում հայաստանեան իշխանաւորների պասերի կամ յիմարութունների արդիւնքում ձեռք գցած իր յաղթանակից: Նախագահ Քոչարեանի ղեկավարած բանակի հետ Իլհամը եւ իր ընտանիքը պատերազմելու հնարաւորութիւն ունեցել է 1998-2008 թուականներին, բայց, ինչպէս յիշում ենք, այսօրուայ «հերոսը» այն ժամանակ աւելի նմանւում էր խոնարհ հարսի քան հասուն տղամարդու»,- հարցին արձագանգած է գրասենեակի համակարգող՝ Բագրատ Միկոյեանը: