Ատրպէյճան ակնյայտօրէն կը պատրաստուի խոշորածաւալ յարձակման. կը կատարուին պահեստազօրայիններու հաւաք, զինամթերքի մեծածաւալ գնումներ, ամրաշինութիւններու եւ ռազմաճակատային ճանապապարհներու կառուցում, զօրքերու կուտակումներ եւ առաջխաղացում, ռազմատենչ հռետորաբանութիւն եւ քարոզչութիւն։
Այս մասին իր դիմատետրեան էջին գրած է քաղաքական գիտութիւններու դոկ. Արմէն Այվազեան:
«ՀՀ եւ Արցախի շուրջ ներկայ իրավիճակի հիմնական ուրուագծերն այսպիսին են։ Ադրբեջանն ակնյայտօրէն պատրաստւում է խոշորածաւալ յարձակման. կատարւում են պահեստազօրայինների մոբիլիզացիա (հաւաք), զինամթերքի մեծածաւալ գնումներ, ամրաշինութիւնների եւ ռազմաճակատային ճանապապարհների կառուցում, զօրքերի կուտակումներ եւ առաջխաղացում, ռազմատենչ հռետորաբանութիւն եւ քարոզչութիւն։
Իսրայէլի եւ Թուրքիայի միջոցով Արեւմուտքը անթաքոյց զինում է Ադրբեջանին՝ միաժամանակ ապակողմնորոշիչ եւ անատամ յայտարարութիւններ անելով Արցախն ապաշրջափակելու անհրաժեշտութեան մասին։
Ռուսաստանի արտաքին գործոց նախարարութեան խօսնակ Մարիա Զախարովան թափանցիկօրէն ակնարկում է, որ ՌԴ դաշնակից Հայաստանի դէմ Ադրբեջանի յարձակումն իրեն քիչ է վերաբերում եւ իր կողմից որեւէ հակահարուածի չի արժանանալու։
Իսկ թէ ի՞նչ է անում Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւնը երկրի պաշտպանունակութեան մակարդակը կտրուկ բարձրացնելու ուղղութեամբ՝ բոլորովին պարզ չէ։ Յամենայն դէպս, այս «լինել, թէ չլինելու» պահին մեծաքանակ աշխարհազօր այդպէս էլ չի ձեւաւորուել, տաղանդաւոր հրամանատարներից ոմանք բանտում են (զօրավար Եուրի Խաչատուրով, գնդապետ Նորայր Ասլանեան), Երեւանում եւ շրջաններում տոտալ (ընդհանուր) համերգացաւ է, ԶԼՄ-ները (Զանգուածային Լրատուամիջոցներ) գործում են սովորական ռեժիմով, իբր ամէն ինչ նորմալ է։
Իրականում այս օրհասական պահին հայ ժողովրդին, փաստօրէն, զրկել են իր բոլոր ուժերը մոբիլիզացնելու (հաւաքել) եւ համընդհանուր ինքնապաշտպանութիւն ծաւալելու հնարաւորութիւնից։ Կը յաջողուի՞ արդեօք այդ ամէնն անել ընթացքում՝ պատերազմի բռնկումից յետոյ՝ մեծ հարց է։»