«Սա իմ պատասխանն է Վահան Իլհամի Մարտիրոսյանին, իմ ու իմ նման «թմրամոլ ու տեռորիստ» սիրիահայերի կողմից: Նկարում դուք կարող եք տեսնել Վահանի էվոլյուցիան»,-գրել է նկարիչ Վրեժ Քասունին` հրապարակելով իր աշխատանքներից մեկը:
Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 18-ին Բաքվում կայացած մամլո ասուլիսի ընթացքում Հայաստանից փախած եւ Բաքվում ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստան տեղափոխված տասնյակ հազարավոր սիրիահայերի` նրանց որակելով հանցագործներ, թմրամոլներ, ահաբեկիչներ։