image

Արմէն Գրիգորեանը պիտի չմասնակցի ԱՊՀ անվտանգութեան խորհուրդի քարտուղարներու հանդիպման

Արմէն Գրիգորեանը պիտի չմասնակցի ԱՊՀ անվտանգութեան խորհուրդի քարտուղարներու հանդիպման

Հայաստանի անվտանգութեան խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը պիտի չմասնակցի նոյեմբեր 8-ին Մոսկուայի մէջ կայանալիք Անկախ պետութիւններու համագործակցութեան (ԱՊՀ) պետութիւններու անվտանգութեան խորհուրդի քարտուղարներու հերթական հանդիպման։

«Արմէնփրես»-ին այս մասին յայտնած է ՀՀ անվտանգութեան խորհուրդի քարտուղարի մամուլի խօսնակ Տաթեւիկ Պետրոսեանը։

«Հայաստանի անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը չի մեկնի Մոսկուա եւ չի մասնակցի նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնութեան մայրաքաղաք Մոսկուայում տեղի ունենալիք Անկախ պետութիւնների համագործակցութեան մասնակից պետութիւնների Անվտանգութեան խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպմանը»,- նշած է Պետրոսեանը։