Արցախի Ազգային ժողովը այսօր` Մարտ 30-ի իր նիստին միաձայն կողմ քուէարկեց «ազգային անվտանգութեան մարմիններու մասին» օրէնքին մէջ փոփոխութիւններու նախագիծին:
Այն ներկայացուց ԱԱԾ ներկայացուցիչ Նուէր Գասպարեանը` նշելով. «Օրէնքի 3-րդ յօդուածը սահմանում է, որ Արցախի ազգային անվտանգութեան մարմինների համակարգը կազմուած է լիազօր մարմնից, նրան ենթակայ կեդրոնական, քաղաքային շրջանային կառուցուածքային ստորաբաժանումներից:
Օրէնքի 4-րդ յօդուածը սահմանում է, որ լիազօրուած մարմնի համակարգում գործում են հետախուզական, հակահետախուզական եւ ռազմական հակահետախուզական մարմիններ: Ուստի Արցախի պետական սահմանի, շփման գծի պահպանութեան գործում ազգային անվտանգութեան ծառայողների կողմից մարտական հետապահութիւն իրականացնելու գործընթացը իրաւական առումով ամրապնդելու եւ յետագայ իրաւայարաբերութիւնները կարգուորելու նպատակով անհրաժեշտ է ազգային անվտանգութեան մարմինների մասին օրէնքում կատարել հետեւեալ փոփոխութիւնը:
Օրէնքի փոփոխութիւններով առաջարկւում է օրէնքի 4-րդ յօդուածի 2-րդ մասում «ազգային անվտանգութեան մարմիններ» բառից յետոյ աւելացնել «եւ մարտական ստորաբաժանումներէ բառերը, իսկ 14-րդ յօդուածում «զօրքերի» բառից յետոյ աւելացնել «եւ լիազօրուած մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումները» բառերը»: