image

Արցախի Ազգային Ժողովի նախագահին հանդիպումը մամլոյ ներկայացուցիչներուն հետ

Արցախի Ազգային Ժողովի նախագահին հանդիպումը մամլոյ ներկայացուցիչներուն հետ

26 օգոստոսին Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեան հանդիպած է հանրապետութեան լրատուամիջոցներու ներկայացուցիչներուն հետ: Յայտնած են ԱՀ Ազգային ժողովի լրատուութեան եւ հանրութեան հետ կապերու բաժինէն: 

«Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է պաշտօնավարման 20-օրեայ գործունէութիւնը, անդրադարձել է արտաքին ու ներքին մարտահրաւէրներին:

Երկրում ստեղծուած բարդ իրավիճակի մեղմացմանն ուղղուած ջանքերին զուգահեռ աշխատանքներ են տարուել խորհրդարանական դիւանագիտութեան ակտիվացման (աշխուժացման), Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի վերագործարկման, բարեկամական խմբերի ու շրջանակների հետ ակտիվ շփումների վերականգնման ուղղութեամբ:

Խօսելով մեր ներուժը հնարաւորինս օգտագործելու անհրաժեշտութեան մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ քննարկուել է արտերկրում գտնուող մեր ներկայացուցչութիւնների աշխատանքները ակտիվացնելու հարցը: Նա շեշտել է համահայկական ջանքերը միաւորելու հրամայականի մասին:

Դաւիթ Իշխանեանը հանդիպումներ ու քննարկումներ է  ունեցել նաեւ պետական կառավարման համակարգի ու հասարակական կառոյցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարուել ներքաղաքական իրավիճակին, խորհրդարանի հեղինակութեան բարձրացման, տեղեկատուական դաշտի խնդիրներին:

Ազատ  ու անկեղծ մթնոլորտում լրագրողներն իրենց կարծիքներն են արտայայտել եւ հարցեր  ուղղել խորհրդարանի ղեկավարին»,- նշուած է հաղորդագրութեան մէջ: