Շրջափակուած Արցախի մէջ մնացած են նաեւ օտարերկրեայ քաղաքացիներ. այս մասին յայտնած է ԱՀ պետական նախարար Ռուբէն Վարդանեանը։
«Ընտանիքները, այդ թուում՝ երեխաների հետ, արգելափակուած էին մէկ ամսից աւելի։ Արցախի կառավարութիւնը, ռուս խաղաղապահների հետ միասին, երկար ժամանակ նախապատրաստում էր եւ այսօր կազմակերպել է նրանց մի մասի վերադարձը հայրենիք։
Սակայն Արցախի 120.000 քաղաքացիների, այդ թուում՝ 30.000 երեխաների համար անմարդկային շրջափակումը շարունակւում է»,-գրած է ան։