image
Հրատապ լուրեր:

Արագածաւանի մէջ թուրքեր չկան. Մարզպետէն հերքում

Արագածաւանի մէջ թուրքեր չկան. Մարզպետէն հերքում

Արագածոտնի մարզպետ Սերկէյ Մովսիսեան դիմատետրեան գրառմամբ հերքած է թուրքերու՝ Արագածաւան գիւղ մտնելու եւ հովիւներ գերի վերցնելու մասին լուրերը․

«Ի պատասխան 168.am լրատուական կայքում րոպէներ առաջ տեղ գտած՝ «Ինչ է կատարւում Արագածաւանում» վերտառութեամբ  հրապարակմանը, յայտնում ենք, որ լուրը բացարձակապէս չի համապատասխանում իրականութեանը։ Արագածաւան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիւ գերի չէ։

Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որեւէ մէկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել։

Լրատուամիջոցներին կոչ ենք անում առանց տեղեկատւութիւնը պաշտօնապէս ճշգրտելու չհրապարակել իրականութեանը չհամապատասխանող լուրեր, առաւել եւս, երբ դրանք վերաբերում են մեր հայրենակիցների անվտանգութեանը»։