image
Հրատապ լուրեր:

Անօդաչու սարքեր ՝ Լիբանանէն դէպի Իսրայէլ

  Անօդաչու սարքեր ՝ Լիբանանէն դէպի Իսրայէլ

Ուրեմն  երէկ  եւ  այսօր Լիբանանեան (այո  շեշտը Լիբանանեանին վրայ է) «Հըզպալլա»-ի երկու ԱԹՍ-ներ  հատած են  Իսրայէլի  (Գրաւեալ  Պաղեստին)  սահմանը։  Մինչ երէկ  իսրայէլեան ՀՕՊ-եր կարողացած են  վար  առնել  ԱԹՍ.ներէն մին, իսկ    այսօրուանը կարողացած է  թափանցել դէպի իսրայէլեան     տարածք։

 Ուշագրաւն այն է, որ    վերջին փաստը  ներկայացուցած է նաեւ Իսրայէլի ՊՆ-ին կողմէ, որ  զարմանքով գրած է, թէ  ԱԹՍ-ին հետքն անգամ չտեսանք։ 

Ցարդ «Հըզպալլա»էն ոչ մէկ յայտարարութիւն կայ եւ  ըստ երեւոյթին եղածը ռութինային  բնոյթ  պիտի ստանայ։

 

 

Լուրը ՝ Սագօ Արեան Լրագրողի էջ-էն