Ամօ՛թ ԵՄ դեսպանին, Նիկոլին կը ծառայէ, այս է իրենց վերաբերմունքը Հայաստանի մէջ խնդիրներու վերաբերեալ: Այս մասին ԵՄ գրասենեակի դիմաց ըսած է ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը:
«Ամօթ Եւրոպական Միութեան դեսպանին, դեսպանատան հիմնական դիւանագիտական կորպուսի աշխատակիցներին, եւ այստեղ անձը չէ կարեւոր, այլ մօտեցումները, Եւրոպական դիւանագիտական ծառայութիւնը Հայաստանի մէջ կը ծառայէ Նիկոլ Փաշինեանին: Մենք, փոխանցելով նամակը ոչ դիւանագիտական ներկայացուցչին, այդ փաստը երրորդական անգամ կ՚ամրագրենք: Մեղաւոր են այն մարդիկ, ովքեր վախենում են հայ ժողովրդի ներկայացուցիչ, իր ձայնը բարձրացնող ու բողոքող 80 մարդու աչքերին նայել, բա եթէ 80 հոգուց են վախենում, այլ ժողովրդի աչքերին ո՞նց են նայելու:
Այդ օրը գալու է, ոչ մի բան յաւերժ չէ, ոչ իրենք են իրենց եւրոպական բարձրաստիճան պաշտօններում յաւերժ՝ եւրոպական հասարակութիւնները իրենք էլ դժգոհ են իրենց այսօրուայ էլիտաներից, ոչ էլ Նիկոլն է յաւերժ, որպէս Հայաստանը զաւթած օկուպացիոն ռեժիմի պարագլուխ: Ոչ մի բան յաւերժ չէ, աչքերիս մէջ նայելու ժամանակը գալու է, ոչ միայն իմ, նաեւ Սրբազանների, Բակօ Սահակեանի, Ռուբէն Վարդանեանի, ճնշուած ու ծեծուած լրագրողների, ու բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր իրենց ազատութեան ու եւրոպական արժէքների համար պայքարել են, նստած են ավտորիտար ռեժիմի ճնշման հետեւանքով, իսկ Եւրոպական Միութեան դեսպանատան պահուածքը սա է»,- նշած է ան:
Նշենք, որ ԵՄ գրասենեակի դիմաց իրականացաւ բողոքի ցոյց, քաղաքական ուժերն իրենց պահանջները ներկայացուցին: