image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի նախագահ Ալեքսանտր Սերկէեւին եւ նրա գլխաւորած պատուիրակութեանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի նախագահ Ալեքսանտր Սերկէեւին եւ նրա գլխաւորած պատուիրակութեանը

Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի նախագահ Ալեքսանտր Սերկէեւին եւ նրա գլխաւորած պատուիրակութեանը` ուղեկցութեամբ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղեանի եւ հայ ակադեմիկոսների:

Ակադեմիկոս Սերկէեւն իր երախտագիտութիւնը յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին  ջերմ ընդունելութեան համար` ընդգծելով, որ մեծ պատիւ է առաջին անգամ Հայաստան այցելութեան շրջանակներում լինել հայ ժողովրդի հոգեւոր կենտրոնում: Հանդիպմանն Ալեքսանդր Սերգէեւը խօսեց ՀՀ ԳԱԱ-ի եւ ՌԳԱ-ի միջեւ առկայ համագործակցային մթնոլորտի եւ ապագայ հեռանկարների մասին: 

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով հիւրերին, իր ուրախութիւնը յայտնեց, որ խորհրդային տարիներից առկայ փոխգործակցութեան ոգին նոր շունչ եւ թափ է ստանում` նպաստելով ժամանակակից մարտահրաւէրների դիմագրաւմանը: Անդրադառնալով գիտութեան զարգացման հրամայականին` Նորին Սրբութիւնը կարեւոր նկատեց երիտասարդ գիտնականների քաջալերումը գիտութեան ոլորտում նորանոր ձեռքբերումներ արձանագրելու համար: 

Անդրադարձ կատարելով Հայ Եկեղեցու եւ ՀՀ ԳԱԱ-ի գործակցութեանը` Վեհափառ Հայրապետը փաստեց, որ գիտութեան զարգացումը մշտապէս եղել է Եկեղեցու ուշադրութեան եւ հովանաւորութեան ներքոյ: