Մեծ գործերն ու իսկապես արժեքավոր ծառայությունը երբեք մեկ մարդու շնորհիվ չեն իրականանում։ Դրանք կյանքի են կոչվում նվիրված մարդկանց թիմային աշխատանքի արդյունքում։
Առավել քան երբեւէ, մենք դրան ականատես եղանք այս ամառ։
Մեր թիմակիցներն օրեցօր ավելի մեծ պատասխանատվությամբ են ստանձնում AMAA-ի ծրագրերը. անքուն գիշերներ, օդանավակայան անվերջ այցեր՝ հյուրերին դիմավորելու համար, աշխատանքային ժամերից հետո մնալ՝ համոզվելու, որ ամեն ինչ իր տեղում է։ Եվ ամենաոգեշնչողն այն է, որ դրա համար նրանց պետք չէ հիշեցնել կամ հանձնարարել։ Նրանք պարզապես անում են այն, ինչ անհրաժեշտ է, եւ նույնիսկ՝ ավելին։
Այսօր, երբ մենք իրականացնում ենք մասշտաբային ու մեծ պատասխանատվություն պահանջող ծրագրեր, վստահություն է ներշնչում այն գիտակցումը, որ մեր կողքին կանգնած են մարդիկ, ովքեր իրենց յուրահատուկ կարողություններով ու նվիրումով ոչ միայն լրացնում են միմյանց, այլեւ ստեղծում են միասնական ուժ։ Իսկ երբ մարդիկ միավորվում են այսպիսի նպատակով ու ոգով, Աստված օրհնում է նրանց աշխատանքը՝ բազմապատկելով դրա արդյունքը, եւ ամբողջը դառնում է անհամեմատ ավելի մեծ, քան իր առանձին մասերի գումարը։
Շնորհակալություն, որ այս կարեւոր ճանապարհին կանգնած եք մեր կողքին եւ աջակցում եք մեր առաքելությանը։
Երախտագիտությամբ,
Արեն Դեյիրմենջյան
AMAA Հայաստանի տնօրեն